ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ Իսրայելը և Իրանը համաձայնության են եկել «լիակատար և տոտալ» հրադադարի շուրջ։ «Շնորհավորում եմ երկու երկրներին էլ, որ ունեն արիություն, քաջություն և խելք՝ վերջ դնելու այն բանին, ինչը պետք է անվանել «12-օրյա պատերազմ»։ Այս պատերազմը կարող էր տևել տարիներ և ոչնչացնել ամբողջ Մերձավոր Արևելքը, բայց դա տեղի չունեցավ և երբեք տեղի չի ունենա»,- գրել է Թրամփը Truth Social-ում։               
 

ՌԴ-ն Վենեսուելային ռազմական օգնություն չի ցուցաբերել

ՌԴ-ն Վենեսուելային ռազմական օգնություն չի ցուցաբերել
11.02.2019 | 17:55

Վենեսուելայի ինշխանությունը Ռուսաստանից զինվորական օգնություն չի խնդրել ` երկրում առկա ճգնաժամի կարգավորման համար: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտնել է ՌԴ արտաքին գործերի նախարարության Լատինամերիկյան դեպարտամենտի տնօրեն Ալեքսանդր Շետինինը:


Լրագրողներից մեկը որպես օրինակ Շետինին հիշեցրել է Սիրիայի օրինակը, երբ նախագահ Բաշար Ասադը դիմել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին օժանդակություն ստանալու համար:


«Եթե դուք համեմատում եք Սիրիան ու Վենեսուելան, ապա խորհուրդ կտամ նկատել այդ երկու երկրների միջև առկա տարբերությունը»,- ասել է բանախոսը:
Նա նաև շեշտել է, որ ԱՄՆ-ն ուղղակիորեն խառնվում է Վենեսուելայի ներքին գործերին, իսկ իրենք շարունակում են կապ պահել վենեսուելական կառավարության հետ` առանց որևէ միջամտության:
Ավելի վաղ Reuters-ը, հղում անելով Սպիտակ տան իր աղբյուրներին, գրել էր, որ ԱՄՆ կապ է պահում Վենեսուելայի իշխանությունների հետ` անհրաժեշտության դեպքում ռազմական օգնություն ցուցաբերելու համար: Բացի այդ` աղբյուրը հայտնել էր նաև, որ ԱՄՆ կառավարությունը պատրաստվում է նոր պատժամիջոցներ սահմանել Վենեսուելայի նկատմամբ:


Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 1332

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ